Կայացավ Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված 22-րդ ֆուտբոլի մրցաշարը

Armenpress 18:31, 9 Հուլիս, 2018

 ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 7-ին Նինոծմինդայում անցկացվեց Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված հերթական 22-րդ ֆուտբոլի մրցաշարը, որը հովանավորվում և կազմակերպվում է Արմեն և Թաթուլ Ղարսլյանների կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարին ներկա էին բարերարներ Արմեն և Թաթուլ Ղարսլյանները, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, խորհրդի անդամներ և բազմաթիվ ֆուտբոլասերներ:

Մրցաշարին մասնակցում էին շրջանի 8 գյուղերի թիմերը՝  Հեշտիայի, Փոքր Խանչալիի, Օրոջալարի, Մեծ Խանչալիի, Խոջաբեկի, Ժդանովականի, Գանձայի և Ջիգրաշենի: Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Ժդանովական գյուղի թիմը, որին հանձնվեց գավաթը, իսկ 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած թիմերին հանձնվեցին մեդալներ և հուշանվերներ:

Նինոծմինդայում անցկացվող ամենամյա մրցաշարը նպաստում է Ջավախքում սպորտային կյանքի զարգացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը և երիտասարդների համախմբմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am