Նիկոլ Փաշինյանի որդին մեկնում է ծառայության. նա հավաքակայանում է

Armenpress 12:35, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հուլիսի 9-ին մեկնում է զինվորական ծառայության. նա այս պահին հավաքակայանում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա հետ հավաքակայանում է նաև մայրը՝ Աննա Հակոբյանը:

Աշոտ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ դիմում է ներկայացրել Արցախում ծառայության անցնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am