Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին

Armenpress 11:21, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am