Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ

Armenpress 09:56, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ի աշխատանքային օրը սկսել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։

Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»,- գրել է նա:

Ջորկաեֆը հուլիսի 8-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մասնակցեց համաշխարհային ֆուտբոլի լեգենդար վետերանների խաղին, որտեղ մրցեցին Եվրոպայի և Լատինական Ամերիկայի խորհրդանշական հավաքականները: 5:2 հաշվով հաղթեց Լատինական Ամերիկան: Եվրոպայի թիմում գոլի հեղինակ դարձավ նաև Յուրի Ջորկաեֆը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am