Անգլիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը դարպասապահն է

Armenpress 20:03, 7 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Անգլիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան քառորդ եզրափակչի այս խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդին:

Անգլիան իր պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչ: «Երեք առյուծները» 2:0 հաշվով գերազանցեց Շվեդիային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am