Բելգիա-Բրազիլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

Armenpress 00:02, 7 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Բելգիա-Բրազիլիայի խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց Քևին դե Բրյունեն, ով խփեց բելգիացիների հաղթական գնդակը:

Բելգիան պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 10-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am