Սերենա Ուիլյամսը շարունակում է պայքարը Ուիմբլդոնում

Armenpress 20:31, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսիստուհի Սերենա Ուիլյամս շարունակում է պայքարը աշխարհի ամենահայտնի մրցաշարերից մեկում՝ Ուիմբլդոնում: Իսկ նրա քույրը՝ ոչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուիմբլդոնի երրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը մրցում էր Ֆրանսիան ներկայացնող Քրիստինա Մլադենովկայի հետ: Ամերիկուհին գերազանցեց , մրցակցին 5:7, 6:7 հաշվով:

Իսկ ահա Ուիլյամս քույրերից Վենուսը դուրս մնաց հետագա պայքարից: Նա 2 ժամից ավել ձգված մրցախաղում 6:2, 6:7 (5:7), 8:6 պարտվեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Կիկի Բերտենսին:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am