Բակո Սահակյանն ընդունել է ՓՄՁ զարգացման հարցերով ՀԿ-ի ներկայացուցիչներին

Armenpress 17:55, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը կարեւորել է հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ ոլորտում առկա խնդիրներն ավելի լավ պատկերացնելու եւ դրանց լուծման տարբեր ուղիներ մշակելու տեսանկյունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am