«Ալաշկերտի» պաշտպանը հեռացել է թիմից  

Armenpress 14:30, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» պաշտպանը հեռացել է թիմին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Մինսկում կայացած ուսումնամարզական հավաքի ավարտից հետո «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը խորվաթ պաշտպան Դինո Շկվորցի հետ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրած 28-ամյա ֆուտբոլիստը 11 հանդիպում է անցկացրել մեր թիմի կազմում` Բարձրագույն խմբի առաջնությունում:

«Ալաշկերտը» նախապատրաստվում է Չեմպիոնների լիգային, որտեղ որակավորման առաջին փուլում կմրցի շոտլանդական «Սելթիկ»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am