Լրացուցիչ քվեաթերթիկների մասին ՀՀԿ առաջարկն ընդունվել է ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նիստում

Armenpress 17:19, 5 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի նիստում ընդունվել է Հայաստանի հանրապետական կուսակցության առաջարկը: Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկը վերաբերում է լրացուցիչ քվեաթերթիկներին:

«ԱԺ-ի ընտրությունների ժամանակ քվեախցիկում պետք է լինեն լրացուցիչ  քվեաթերթիկներ, որպեսզի, եթե ընտրողին պարտադրեն քվեաթերթիկ հանել, որ իր քվեն ապացուցի, ինքը միշտ այդ արկղում գտնի ավել քվեաթերթիկ, այլ կոմբինացիայի հնարավորություն ունենա՝ անկախ նրանից, թե ինքն ինչպես է քվեարկել: Քվեարկության վերահսկումը  կանխարգելող բավականին արդյունավետ մեխանիզմ է, որը չկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ: ՀՀԿ-ն առաջարկեց նույնը կիրառել ՏԻՄ-ի ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց  Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ այդ հարցը հանձնաժողովի օրակարգում  նախկինում չկար, սակայն քննարկվեց և սատարման արժանացավ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am