Նյու Յորքի Ազատության արձանի վրա բարձրացած կինը ձերբակալվել է

Armenpress 12:50, 5 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Ազատության արձանի վրա բարձրացած և հուշարձանին նստած կինը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝  Կոնգոյից փախստական կինը 44-ամյա Թերեզա Օկումուն է: Կինը բողոքել է նախագահ Թրամփի՝ փախստականների նկատմամբ անհանդուրժողականության դեմ:

Ավելի վաղ մի քանի մարդ ձերբակալվել էր արձանի մոտ բողոքի ակցիա անցկացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am