Քիչ առաջ բերման են ենթարկվել Ալեքսանդր եւ Հայկ Սարգսյանները

Armenpress 22:09, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիչ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է  Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ հղում անելով ԱԱԾ-ին:

«Օրակարգ»-ի փոխանցմամբ, Ալեքսանդր Սարգսյանին ուղեկցել է ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Բաժին է տեղափոխվել նաեւ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը: ԱԱԾ աշխատակիցները իրենց հետ տարել են նաեւ մի քանի տոպրակ, որոնց մեջ զենք է եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am