Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հաջող է մեկնարկել Թբիլիսիի Գրան Պրիում

Armenpress 16:39, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաջող է մեկնարկել Թբիլիսիի Գրան Պրիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանը Թբիլիսի Գրան Պրիում պայքարը սկսել է 1/8 եզրափակչում և առաջին իսկ գոտեմարտում 4:3 հաշվով առավելության հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ֆուրքան Բույրաքիի հետ:

Ջուլֆալակյանի հաջորդ մրցակիցը քառորդ եզրափակչում Ռուսաստանի ներկայացնող հայազգի Ռուսլան Վարդանյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am