Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին չմտնել դեկորատիվ լողավազաններ

Armenpress 16:55, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին՝ հատկապես Վարդավառի օրը, հորդորում է չմտնել դեկորատիվ լողավազաններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ դրանց մոտ կան արգելող ցուցանակներ:

«Երևանում առկա բոլոր դեկորատիվ լողավազանների մոտ կան ցուցանակներ, որտեղ գրված է, որ լողալն արգելվում է: Բայց, օրինակ՝ Վարդավառի օրը չենք կարող արգելել քաղաքացիներին մտնել այդ լողավազաններ»,- նշեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուլիսի 8-ին Կարապի լճում կայանալիք Վարդավառի տոնի ժամանակ ջրցան մեքենաների ջուրն ապահովելու է «Վեոլիա Ջուր» ընկերությունը. մեքենաներում կլինի խմելու ջուր: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am