Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը

Armenpress 11:15, 3 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 112 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով»,- հավելեց նա:

Սոնա Տռուզյանն ասաց, որ մանրամասներ կհայտնի ավելի ուշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am