ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը Հելսինկիի գագաթնաժողովի հաջողության հույս ունի

Armenpress 15:01, 2 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Ռուսաստան ժամանած պատվիրակությունը երկու երկրների նախագահների՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման դրական արդյունքների հույս ունի: Այս մասին հայտարարել Է պատվիրակության ղեկավար, Ալաբամայի նահանգից սենատոր Ռիչարդ Շելբին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գիտենք Հելսինկիում նախագահներ Պուտինի եւ Թրամփի առաջիկա հանդիպման մասին: Հուսով ենք, որ այդ հանդիպումից ինչ-որ լավ բան կստացվի մեր երկու երկրների համար»,- ասել Է Շելբին:

Շելբին հավելել Է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պետք Է բարելավեն հարաբերությունները, որոնք այժմ աչքի են ընկնում լարվածությամբ, երկու երկրները, բոլոր առկա հակասություններով հանդերձ, պարտադիր չԷ, որ հակառակորդներ լինեն:

«Այժմ մեր երկրների միջեւ լարված հարաբերություններ են,- ասել Է նա:- Ես կարծում եմ, որ մեզ համար կարեւոր Է Ռուսաստանի հետ ունենալ ավելի լավ հարաբերություններ: Ակնհայտ Է, որ նախագահ Թրամփը մտածում Է նույն կերպ»:

«Ես կարծում եմ, որ միշտ Էլ մրցակիցներ կլինենք, որովհտեւ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը մեծ երկրներ են՝ տարբեր շահերով, բայց պարտադիր չԷ, որ հակառակորդներ լինենք»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am