Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականին

Armenpress 13:05, 2 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց: Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը: «Ավագանու նիստին ներկա էր ավագանու 15 անդամներից 11-ը, ովքեր և միաձայն կողմ քվեարկեցին Արամ Դանիելյանի հրաժարականին: Դա եղել է քաղաքապետի խնդրանքը»,-պարզաբանեց նա:

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 25-ին::  Նա Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am