Մարզական լրագրողները տոնում են մասնագիտական տոնը  

Armenpress 12:40, 2 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական լրագրողները տոնում են իրենց մասնագիտական տոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1994 թվականից ի վեր հուլիսի 2-ը նշվում է որպես մարզական լրագրողների միջազգային օր:

«Հարգելի՛ գործընկերներ՝ մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործ և բեղմնավոր աշխատանք, մասնագիտական ձեռքբերումներ և վերելքներ: Մարզաշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի պես դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստում եք սպորտի զարգացմանը, մարզաձևերի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և քարոզչությանը:  Հարգելի՛ բարեկամներ, կրկին ի սրտե շնորհավորում եմ՝ ակնկալելով բոլորիդ անաչառ և անկողմնակալ վերաբերմունքը՝ մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ»,-իր շնորհավորանքի խոսքում ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

«Արմենպրես»-ը միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով գործընկերներին մասնագիտական նորանոր նվաճումներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am