Մունդիալ-2018. Ինչ խաղեր կան այսօր

Armenpress 00:51, 2 Հուլիս, 2018

ԵՐԵԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի հերթական օրը կկայանա ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ժամանակով 18:00-ին Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը կմրցի Մեքսիկայի ընտրանու դեմ:

Ավելի ուշ՝ 22:00-ին, Բելգիայի ազգային ընտրանին Դոնի Ռոստովի կենտրոնական մարզադաշտոմ կփորձի հաղթել «ծագող արևի երկրին»՝ Ճապոնիային:

Մունդիալի քառորդ եզրափակչի ուղեգրեր նվաճել են Ուրուգվայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և թիմերը:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am