Խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի մասնակցության ձևաչափի շուրջ քննարկումներ են գնում. Փաշինյան

Armenpress 15:16, 1 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկումներ են գնում, թե ինչ ձևաչափով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը , լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թե ինչ ձևաչափով կմասնակցի կուսակցությունը ընտրություններին ներկայումս քննարկումներ են գնում և կուսակցության ներսում, և այլ ուժերի հետ»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ թե որ ուժերի մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին, Փաշինյանը նշեց, որ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում: «Կոնկրետ ժամկետը կախված է քաղաքական իրավիճակից և նաև որոշակի տեխնիկական հարցերից»,- ասաց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am