Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը

Armenpress 17:18, 29 Հունիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման եւ մի շարք այլ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ աջակցությունը համարելով պահանջված եւ կարեւոր:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am