Արքայազն Ուիլիամը հայկական խաչ է նվեր ստացել Երուսաղեմի հայոց պատրիարքարանից

Armenpress 17:38, 28 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության արքայազն Ուիլիամը  հունիսի 28-ին պաշտոնական այց է կատարել Իսրայել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: Արքայազնին այնտեղ դիմավորել են իրավատեր երեք համայնքների հոգևոր պետերը: Երուսաղեմի հայ պարիարքին ներկայացրել է  Սուրբ Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Սեւան Արքեպիսկոպոս Ղարիբյանը:

Սուրբ Հարության տաճարում Ս. Արևմաթացու հայկական մատուռ այցի ընթացքում արքայազն Ուիլիամին ողջունել է  տաճարի հայ տեսուչ Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը և Պատրիարքարանի անունից նրան նվիրել հայկական խաչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am