ԱՄՆ-ում Բարբի տիկնիկը ներկայացրել են ռոբոտատեխնիկի կերպարով

Armenpress 17:39, 28 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mattel ամերիկյան կորպորացիան, որը թողարկում Է ամբողջ աշխարհում հայտնի Բարբի տիկնիկները, ԱՄՆ-ում տիկնիկների նոր շարք Է ներկայացրել ռոբոտատեխնիկայի գծով մասնագետների կերպարում: Դա արվել Է այն բանի համար, որ աղջիկների շրջանում հետաքրքրություն առաջանա ծրագրավորման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքում:

Նոր Բարբին տաբատով Է, ջինսե կուրտկայով, աչքերին հատուկ պաշտպանական ակնոց Է՝ սարքավորումների հետ աշխատելու համար: Տիկնիկի ձեռքին փոքր նոութբուք Է, տիկնիկի հետ դրված Է ռոբոտի մանրակերտը: Խաղալիքի հետ լրակազմում գնորդը երեխաների համար ծրագրավորման վեց վիրտուալ դաս Է ստանում Tynker հավելվածում: Դրանցում կպատմեն, մասնավորապես, ինչպես կառուցել ռոբոտ եւ ինչպես նրան սովորեցնել պարել: Ընկերության ներկայացուցիչները արձանագրել են, որ 2017 թվականին, ԱՄՆ-ի առեւտրի նախարարության տեղեկությունների համաձայն, գիտությանը, տեխնոլոգիաներին, տեխնիկային ու մաթեմատիկային վերաբերող թափուր տեղերի միայն 24 տոկոսն են զբաղեցրել կանայք:

Mattel-ում հայտարարել են «աղջիկների նոր սերունդ» դաստիարակելու անհրաժեշտության մասին, որոնք ավելի շատ կհետաքրքրվեն նշված ոլորտներով: Տեսահոլովակում, որը զետեղված Է ընկերության կայքում, ընդգծվում Է, որ դրա համար երեխաներին ընդօրինակման համապատասխան օրինակներ են հարկավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am