Apple-ը եւ Samsung-ն ԱՄՆ-ում դադարեցրեցին արտոնագրային պատերազմը

Armenpress 15:07, 28 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը եւ Samsung-ն ԱՄՆ-ում դադարեցրել են արտոնագրային պատերազմը, որը ձգվել Է յոթ տարի: Դատավեճերի շարքը կապված Էր iPhone-ի դիզայնի եւ պատրաստման տեխնոլոգիայի համար Apple-ի իրավունքների խախտման հարցի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը: Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային օկրուգի դատարանի դատավոր Լյուսի Կոն հայտնել Է, որ կողմերն իրեն ծանուցել են վեճի կարգավորման մասին: Ընկերություններն արտոնագրերի խախտման մեջ միմյանց մեղադրում Էին 2011 թվականի գարնանից՝ փորձելով սահմանափակել մրցակցի վաճառքները:

Առաջին հայցը հարուցել Էր Apple-ը՝ մատնանշելով, որ Samsung-ը պատճենել Է iPhone սարքի պատրաստման տեխնոլոգիան եւ դիզայնը, եւ սկզբնապես ԱՄՆ-ի ընկերությանը հատկացրել Էին 1 միլիարդ դոլար: Սակայն այնուհետեւ սկսվել Էին Samsung-ի գանգատարկումներն ու պատասխան հայցերը, գումարը բազմիցս վերանայվել Է: Թե՛ Apple-ը եւ թե՛ Samsung-ը հրաժարվել են ճշտել համաձայնության պայմանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am