Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ Է կործանվել

Armenpress 12:59, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ադըյամին հարավարեւելյան նահանգում ուսումնական ինքնաթիռ Է կործանվել, օդաչուն զոհվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 27-ին հայտնել Է Anadolu գործակալությունը:

Նշվում Է, որ Բեսնիի շրջան, որտեղ տեղի Է ունեցել վթարը, ուղարկվել են հրշեջներ, բժշկական անձնակազմ եւ փրկարարներ, որոնք զոհված են գտել օդաչուին: Ինքնաթիռը պատկանում Էր Ղազիանթեփ քաղաքի համալսարանին: Համալսարանի ռեկտոր Ալի Գյուրի խոսքով՝ Ղազիանթեփի օդանավակայանից մեկնել Էր երկու ուսումնավարժական ինքնաթիռ, որոնք պատկանում Էին օդագնացության ֆակուլտետին: Դրանցից մեկը կործանվել Է, մյուսը բարեհաջող վայրԷջք Է կատարել:

Օդաչուները թռիչքային պրակտկա Էին անցնում ուսումնական դասընթացի շրջանակներում: Ինքնաթիռի կործանման պատճառը դեռեւս ճշտված չԷ, սկսվել Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am