Facebook-ը կթույլատրի գովազդել կրիպտոարժույթը

Armenpress 12:32, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը կթույլատրի իր Էջերում գովազդել կրիպտոարժույթը, բայց կպահպանի ICO-ի (Initial Coin Offering – կրիպտոակտիվների առաջնային տեղաբաշխումը) գովազդի արգելքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հայտնել Է սոցցանցի վարչակազմի ղեկավարներից մեկը՝ Ռոբ Լեզեռնը:

«Հունվարին մենք հայտարարեցինք մեր նոր քաղաքականության մասին՝ նպատակ ունենալով արգելել այն գովազդը, որը նպատակամղված Է այնպիսի ֆինանսական պրոդուկտների ու ծառայությունների առաջմղմանը, որոնք հաճախ կապված են մարդկանց մոլորության մեջ գցելու կամ գովազդային առաջխաղացման խարդախ պրակտիկաների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ բինար օպցիոները, ICO-ն եւ կրիպտոարժույթները»,-նշել Է նա իր բլոգում:

Լեզեռնի խոսքով՝ վերջին ամիսներին սոցցանցը «ուսումնասիրում Էր՝ ինչպես ամենից լավ փոխել այդ քաղաքականությունը, որպեսզի թույլատրվի որոշ գովազդի զետեղումը եւ միաժամանակ համոզվածություն լինի, որ այն անվտանգ Է»: «Արդյունքում, սկսած հունիսի 26-ից, մենք նորացնելու ենք մեր կանոնները, որպեսզի թույլատրենք գովազդային այն հայտարարությունները, որոնք նպատակամղված են կրիպտոարժույթների եւ դրանց հետ կապված կոնտենտի առաջմղմանը»,-նշել Է տնօրենը: «Սակայն մենք կշարունակենք արգելել այն գովազդը, որը միտված Է բինար օպցիոնների եւ ICO-ի առաջմղմանը»,-հավելել Է նա:

Հունվարին Facebook-ի վարչակազմը արգելել Էր սոցցանցում գովազդել կրիպտոարժույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am