Իսպանիայի հավաքականը խուսափեց Մարոկկոյի դեմ խաղում պարտությունից. B խումբ

Armenpress 23:56, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության B խմբի Իսպանիա-Մարոկկո խաղը կայացավ Կալինինգրադի համանուն մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկային րոպեների ակտիվությունը գոլի վերածեցին Մարոկկոյի ֆուտբոլիստները: 14-րդ րոպեին հաշիվը բացեց Բուտաիբը: Ընդամենը 5 րոպե անց «կարմիր ֆուրան»՝ Իսպանիայի հավաքականը, վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Իսկոն: Թիմերը հանգստի գնացին 1:1 հաշվով:

 

Երկրորդ կեսում թեպետ իսպանացիները հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն չէր ստացվում: Վիճակագրությամբ «կարմիր  ֆուրան» գերազանցում էր Մարոկկոյին: Եվրոպացիները նույնիսկ ավելի շատ էին վազում, քան Մարոկկոյին ընտրանու ֆուտբոլիստները: Բայց գոլ խփեց Մարոկկոն: 81-րդ րոպեին Էն-Նեսրին առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ՝ 1:2: Հանդիպման ավելացված ժամանակում Ասպասի գոլը օգնեց Իսպանիային չպարտվել: Մարոկկո-Իսպանիա՝ 2:2: 

 

Իսպանիայի հավաքականը այս խմբում զբաղեցրեցին առաջին հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 

 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am