Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ հատուկ տեղեկատու կստեղծվի

Armenpress 17:59, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղեկատու ստեղծելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հստակեցվում են բոլոր այն պատգամավորների տվյալները, ովքեր եղել են ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման եւ ՀՀ ԱԺ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ գումարումների պատգամավորների կազմում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: 

«Խնդրում ենք նշված գումարումների, ինչպես նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներին ուղարկել կոնտակտային տվյալները 100@parliament.am   էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. հունիսի 30-ը»,- ասվում է ԱԺ հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am