Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական կտա

Armenpress 17:06, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հունիսի 25-ին հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:

«Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, որը կկայանա հուլիսի 2-ին: Արամ Դանիելյանը ավագանու անդամներին կառաջարկի կողմ քվեարկել իր հրաժարականին»,-ասաց նա:

Արամ Դանիեյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am