Կին վարորդները մինչեւ 2030 թվականն 90 մլրդ դոլարի օգուտ կբերեն Սաուդյան Արաբիայի տնտեսությանը

Armenpress 16:47, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց կողմից ավտոմոբիլի վարման արգելքի վերացման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի կառավարության որոշումը դրականորեն կանդրադառնա տնտեսական զարգացման տեմպերի վրա՝ մինչեւ 2030 թվականը երկրի համախառն ներքին արդյունքին ավելացնելով ընդհանուր առմամբ 90 միլիարդ դոլար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Bloomberg գործակալությունը: Գործակալության փորձագետների գնահատումներով՝ այդ որոշման տնտեսական օգուտը զուգադրելի Է Saudi Aramco նավթի պետական կորպորացիայի IPO-ի ակնկալվող շահույթի հետ, որը կարող Է մինչեւ 100 միլիարդ դոլար կազմել ամենալավատեսական կանխատեսումներով: Կանանց համար վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում գործնականում գործել Է, չնայած այն բանին, որ ոչ մի ձեւով ամրագրված չԷր տեղական օրենքներում: Դրա վերացման մասին որոշումն ընդունվել Է 2017 թվականի սեպտեմբերին, սակայն ուժի մեջ Է մտել սոսկ ընթացիկ տարվա հունիսի 24-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am