Մեսսիին պետք է հեռացնել հավաքականից. արգենտինացի լրագրող  

Armenpress 13:26, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի լրագրող Ռիկարդո Կարուզոն խիստ քննադատության է ենթարկել Լեո Մեսսիին:

«Մեսսին «կերել» է 7 մարզչի: Ես այն տպավորությունն ունեմ, որ Մեսսին դիտավորյալ է վատ խաղում, որ մարզչին հարվածի տակ դնի: Մեսսիին պետք էհեռացնել հավաքականից: Նա ուզում է, որ իր հետ թիմում խաղան ֆուտբոլիստներ, ում ինքն է նախընտրում, բայց նրանք, ովքեր իրենից լավը չեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարուզոյի խոսքերը փոխանցում է իսպանական Marca պարբերականը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբում Արգենտինայի հավաքականն ունի միայն 1 միավոր: Այս խմբի առաջատարը Խորվաթիան է, որն ունի 6 միավոր: Վերջին` որոշիչ տուրում, «ալբիսելեստան» կխաղա Նիգերիայի թիմի հետ և եթե կարողանա հաղթանակ տանել, ապա հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն կունենա՝ պայմանով, որ միաժամանակ մեկնարկող Խորվաթիա-Իսլանդիա խաղում Իսլանդիան չպետք է հաղթանակ տոնի, այլապես հաջորդ փուլ դուրս կգա այս վերջինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am