Կալիֆոռնիայում շուրջ 3 հազար մարդ Է տարհանվել անտառային սաստիկ հրդեհների պատճառով

Armenpress 11:41, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները անտառային հրդեհների պատճառով կարգադրել են շուրջ 3 հազար մարդու տարհանում իրականացնել Սփրինգ-Վելլի բնակավայրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Անտառային հրդեհները նահանգի հյուսիսում մոլեգնում են հունիսի 23-ից: Այդ ընթացքում կրակը ոչնչացել Է տասնյակ շինություններ, այդ թվում եւ բնակելի տներ: Փրկարարները նշում են, որ իրադրությունը բարդացնում Է ուժգին պոռթկուն քամին:

Բնական հրդեհների դեմ պայքարելու համար գործի Է դրված ավելի քան 230 հրշեջ, որոնք օգտագործում են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am