Սիրիական բանակը 70 զինյալների Է ոչնչացրել «Ան Նուսրայի» գրոհը դիմագրավելիս

Armenpress 11:20, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկիչները Սիրիայի ապաԷսկալացման հարավային գոտում գրոհել են այն բնակավայրերի վրա, որոնք անցել են կառավարության կողմը, հարձակումը հետ Է մղվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:

«Անցած օրվա ընթացքում ապաԷսկալացման հարավային գոտում «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները գրոհել են այն բնակավայրերի վրա, որոնք կամավոր կերպով անցել Էին օրինական կառավարության կողմը: Կառավարական զորքերին «Սիրիական ազատ բանակի» կազմավորումների հետ համատեղ եւ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ հաջողվել Է հետ մղել ահաբեկիչների հարձակումը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հարձակումը դիմագրավելիս կառավարական զորքերին հաջողվել Է ոչնչացնել շուրջ 70 զինյալների: «Ահաբեկիչները կորցրել են երեք միավոր զրահատեխնիկա, 14 սպառազինված պիկապ, եւ մինչեւ 70 սպանված: Սիրիական բանակի զինծառայողների թվում կորուստներ չկան»,-ասել են ռուսական կենտրոնում:

Այստեղ ճշտել են, որ հունիսի 24-ին Էսկալացման հարավային գոտու 12 բնակավայրեր կամավոր կերպով անցել են կառավարական զորքերի կողմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am