ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը

Armenpress 16:10, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ լուրերը: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեցին ԱԱԾ լրատվական կենտրոնից:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը 2008 թվականից սկսած բարեգործություն է կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում:

Ջեմբերջյանի տանը խուզարկության մասին լուրերը տարածվել էին հունիսի 23-ին լրատվամիջոցների կողմից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am