ԿԲ-ն գրանցել է «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ՈւՎԿ-ն

Armenpress 18:12, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 22-ի նիստում լրացումներ է կատարել «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ում, գրանցել և լիցենզավորել «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ՈւՎԿ ՓԲԸ-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից,  «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ փոխանակման կետի (լիցենզիա թիվ 829) թիվ 2 և թիվ 3 մասնաճյուղերին տրամադրվել են լիցենզիաներ, ուժը կորցրած են ճանաչվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 823/16 և «Կրպակ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814/1, 814/2, 814/3 և 814/4 լիցենզիաները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am