Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ

Armenpress 16:30, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Արտակ Պողոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Արտակ Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղեկալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնական բաժինը»,- ասաց Ահարոնյանը:

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am