ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել զորամաս

Armenpress 15:46, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված ահազանգի հիման վրա հունիսի 21-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել ՀՀ ՊՆ N զորամաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցելության ընթացքում ՄԻԲԿ կենտրոնի պետը հանդիպումներ է ունեցել զորամասի հրամանատարական կազմի և ժամկետային զինծառայողների հետ, քննարկել զորամասում առկա խնդիրներն ու զինծառայողներին հուզող հարցերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am