YouTube-ը ժողովրդականություն վայելող ալիքների վճարովի բաժանորդագրություն Է սահմանում

Armenpress 15:41, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube տեսահոսթինգը մտադիր Է գործարկել Channel Memberships գործառույթը, որը թույլ կտա վճարովի բաժանորդագրություն ձեւակերպել ավելի քան 100 հազար բաժանորդներ ունեցող ալիքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որը հունիսին 21-ին հրապարակվել Է ընկերության կայքում:

«Նոր բիզնես-մոդելը հաջողություն ունի մի շարք օգտատերերի մոտ: Ուստի մենք կընդլայնենք Channel Memberships գործառույթի գործողությունն ավելի քան 100 հազար բաժանորդներով ալիքների համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ բաժանորդագրությունը կարժենա ամսական 4,99 դոլար: Այն ձեւակերպածները կստանան YouTube-ի՝ ժողովրդականություն վայելող ալիքների լրացուցիչ կոնտենտից, բացառիկ ուղղիղ հեռարձակումներից եւ Emoji սմայլիկների նոր հավաքանիից օգտվելու հնարավորություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am