ԱՄՆ-ը Ճապոնիային խնդրել Է դադարեցնել նավթի ներմուծումն Իրանից. Bloomberg

Armenpress 15:10, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը նավթի ճապոնացի գնորդներին խնդրել Է դադարեցնել գնումներն իրանցի մատակարարներից՝ կապված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ: Այս շաբաթ երկու երկրների կառավարությունների միջեւ կայացած բանակցությունների արդյունքներով՝ վերջնական որոշում չի ընդունվել իրանական նավթի գնումների վերաբերյալ, սակայն քննարկումները շարունակվում են, հայտնել են աղբյուրները:

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում նավթի քաղաքականության պատախանատու Տակասի Յամադան հրաժարվել Է մեկնաբանություններից, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը եւս հրաժարվել Է մեկնաբանություններ տալ, գրել Է գործակալությունը:

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության տվյալներով՝ երկիրն օրական 172 հազար բարել նավթ Է ներմուծել Իրանից, ինչը կազմել Է երկրի այդ հումքի պահանջմունքի 5,3 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am