«Ես ֆավորիտ չեմ, ֆավորիտը Ֆեդերերն է». Ջոկովիչ  

Armenpress 13:30, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի՝ օրեր անց մեկնարկելիք մրցաշարի ֆավորիտ է համարում ոչ թե իրեն, այլ` Ֆեդերերին:

«Ես դեռևս չեմ կարողանում հրաշալի գործել ամեն խաղում: Ամեն օր ես աշխատում եմ ինձ վրա, զարգացնում եմ իմ տեխնիկական հնարավորությունները: Այս Ուիմբլդոնի մրցաշարի ֆավորիտ հաստատ ես չեմ լինի, այլ կլինի Ֆեդերերը: Ինչպես նաև հնարավորություններ ուներ Ռաֆայել Նադալը: Ես և Էնդի Մարեյը կարող ենք շատ առաջ գնալ, բայց եթե լավ խաղանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջոկովիչի խոսքը մեջ է բերում Sky Sport-ը:

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից հերթականը` Ուիմբլդոնը, կմեկնարկի հունիսի 25-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց մենախաղում` Գարբինե Մուգուրուսան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am