Լոնդոնում երկաթուղային կայարան են տարհանել ռումբի մասին հաղորդումից հետո

Armenpress 11:20, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանությունը կասկածելի մի տղամարդու պատճառով, որի մոտ, ենթադրաբար, ռումբ Է գտնվում, մարդկանց տարհանել Է Չարինգ-կրոսս կայարանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 22-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

«Ներկայում մենք Չարինգ-կրոսս կայարանում միջադեպ ունենք՝ կապված մի տղամարդու հետ, ով պնդում Է, որ իր մոտ ռումբ կա: Կայարանը տարհանված Է որպես նախազգուշական միջոց»,- ասված Է հաղորդագրության մեջ: Այս պահին տղամարդը ձերբակալված Է, կայարանը շուտով կբացվի եւ կվերսկսի աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am