ՌԴ-ն եւ Սաուդյան Արաբիան ՕՊԷՔ+-ին առաջարկել են ավելացնել հանույթը, չնայած Իրանի դիրքորոշմանը

Armenpress 10:42, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ+-ի մոնիթորինգային կոմիտեն դաշինքի մասնակիցներին խորհուրդ Է տվել մեղմացնել սահմանափակիչ միջոցները եւ նավթի հանույթը հուլիսի 1-ից ավելացնել օրական 1 միլիոն բարելով: Սակայն կընդունվի արդյոք այս որոշումը մեծ կազմով նախարարների հանդիպմանը, պարզ չԷ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բաժնեմասերի ցանկացած շտկմանը դեմ Է հանդես գալիս Իրանը, որը խոստացել Է արգելափակել որոշումը: Երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեն մասնակցել Է մոնիթորինգային կոմիտեի նիստին, բայց հանդիպման կեսից հեռացել Է այնտեղից՝ լրագրողներին ասելով, թե «հանդիպումը լավը չԷր», եւ համաձայնություն չի կարող ձեռք բերվել:

Իրանն իր դիրքորոշումը բացատրում Է նրանով, որ շուկային ավելորդ բարելներ հարկավոր չեն, քանի որ շուկայի վերահավասարակշռում ձեռք չի բերվել, իսկ ՕՊԷՔ-ում հանույթի ավելացումը շահավետ Է ԱՄՆ-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am