Մելանյա Թրամփը միգրանտ երեխաների մոտ Է մեկնել «Ինձ համար միեւնույն Է» մակագրությամբ բաճկոնով

Armenpress 10:01, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նանխագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, խիստ քնադատության Է ենթարկվել այն բաճկոնի ընտրության համար, որով նա Տեխաս Է մեկնել՝ այցելելու այն կենտրոն, որտեղ պահվում են անօրինական միգրանտների երեխաները: Բաճկոնի թիկունքին մեծ տառերով գրված Էր «Ինձ համար իրոք միեւնույն Է, իսկ ձե՞զ համար» ("I really don՚t care do u?"), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Առաջին տիկնոջ, որը մինչեւ Թրամփի հետ ամուսնանալն զբաղվել Է մոդելային գործարարությամբ, մամուլի քարտուղարը հայտարարել Է, որ հագուստի ընտրության հարցում որեւԷ ծածուկ իմաստ չի եղել: Բայց Zara ֆիրմայի 39 դոլար արժողությամբ բաճկոնը բուռն վրդովմունք Է առաջացրել սոցցանցերում: Դոնալդ Թրամփն ինքն ավելի ուշ Twitter-ում գրել Է, որ բաճկոնի վրայի ուղերձը «վերաբերում Է զանգվածային լրատվամիջոցներին, որոնք ստահոդ նորություններ են հրապարակում»:

Սակայն Twitter-ի հազարավոր օգտատերեր անմիջապես սկսել են քննադատել Մելանյա Թրամփին եւ նրա ոչ այնքան քողարկված ուղերձը:

«Մելանյան, որը մեկնել Է սահման «Ինձ համար միեւնույն Է» մակագրությամբ բաճկոնով, դա, թերեւս, իրականությունից ամենակտրված արարքն Է Մարիա Անտուանետայի ժամանակներից ի վեր»,- երել Է օգտատերերից մեկը: Մելանյա Թրամփի բաճկոնի մակագրությունը կարող Է նսեմացնել նրա բուն այցը Մեքսիկայի հետ սահման:

Հունիսի 21-ին Մելանյա Թրամփը Տեխասում այցելել Է այն կենտրոն, որտեղ հիմնականում պահվում են անչափահաս միգրանտները, որոնք երկիր են ժամանել անօրինականորեն եւ առանց ծնողների, թեեւ այնտեղ կան նաեւ մի քանի երեխաներ, որոնց սահմանին զատել են ծնողներից:

Մելանյան հայտարարել Է, որ կցանկանար օգնել ընտանիքների վերամիավորման գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am