ԱՄՆ-ի Կոնգրեսում հետաձգվել Է քվեարկությունը միգրանտների մասին օրինագծի շուրջ

Armenpress 09:52, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության ջանքերով մինչեւ հաջորդ շաբաթ Է հետաձգվել քվեարկությունը միգրացիոն բարեփոխման օրինագծի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Պատճառը դարձել են երկրորդ՝ փոխզիջումային օրինագծի շուրջ տարաձայնությունները կոշտ գծի կողմնակիցների ու «չափավորների» միջեւ, որը մցվել Էր քվեարկության ընթացքում ձախողված առաջին տարբերակի փոխարեն: Ավելի վաղ պլանավորվում Էր երկրորդ տարբերակի շուրջ քվեարկել հունիսի 22-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am