Եվրամիությունն ավարտեց Հունաստանի ֆինանսական օգնության ծրագիրը

Armenpress 09:49, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտու երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման ծրագրի ավարտման պայմանների շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախմբի ղեկավար Մարիո Սենտենոն: Լյուքսեմբուրգում կայացած նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում նա ասել Է, որ հաստատվել Է Հունաստանի կողմից օգնության տրամադրման բոլոր պայմանների կատարումը, «ինչը վկայում Է ֆինանսական օգնության ծրագրի ավարտման մասին»:

Եվրախմբի հայտարարության մեջ ասված Է, որ որպես «կայունության բարձ» Հունաստանին որպես վերջին վարկաբաժին կվճարվի 24 միլիարդ եվրո, որը ֆինանսավորման նրա պահանջմունքները պետք Է բավարարի 22 ամսվա ընթացքում:

Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին իր Twitter-ում գրել Է. «Այսօր Հունաստանի, ինչպես եւ ամբողջ եվրոգոտու համար ավարտվեցին ութ երկարատեւ ճգնաժամային տարիները, ինչը խորհրդանշական Է»: Հունաստանը մակրոտնտեսական օգնություն Է ստացել միջազգային վարկատուների կողմից եւ արտաքին կառավարման տակ Էր 2010 թվականից: Նա ընդհանուր առմամբ ստացել Է շուրջ 300 միլիարդ եվրո, որն այժմ ստիպված կլինի վերադարձնել առնվազն քառորդ դար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am