Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն

Armenpress 19:38, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանությունը հայտնաբերել է կեսգիշերն անց հրավառություն կազմակերպած օտարերկրացի ուսանողներին և հրավիրել ոստիկանության բաժանմունք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի լույս 21-ին, կեսգիշերից 15 րոպե անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել։ Կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Անհաղթի փողոցում հրավառություն է։ Քաղաքացու նշած վայր է մեկնել բաժնի հերթապահ խումբը։ Ձեռնարկված միջոցառումներով, կարճ ժամանակում հրավառություն կատարողները հայտնաբերվել  և հրավիրվել են ոստիկանության բաժին։

Հրավառություն իրականացրած անձինք եղել են օտարերկրացի ուսանողներ: Նրանցից մեկը  ոստիկաններին հայտնել է, որ ընկերոջ ծննդյան օրվա առթիվ հնդկական խորտկարանի դիմաց  ինքն է հրավառություն կատարել։ Փաստի առթիվ իրականացվում է վարչական վարույթ։ Կազմվել է համապատասխան արձանագրություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am