Կարմիր հրապարակում Ֆուտբոլի պարկ Է բացվել 2018-ի աշխարհի առաջնության կապակցությամբ

Armenpress 14:54, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր հրապարակում հունիսի 21-ին տեղի Է ունեցել 2018 թվականի աշխարհի առաջնության Ֆուտբոլի պարկի բացման արարողությունը, ամբողջ մրցաշարի ընթացքում այստեղ տեղի կունենան ֆուտբոլի աստղերի վարպետության դասեր, ինքնագրերի սեսիաներ, ֆուտբոլի մրցախաղեր եւ մրցանակների խաղարկություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են կազմակերպիչները:

«Մենք բոլորս մեկ թիմ ենք՝ FIFA-ի, ֆուտբոլի լեգենդների, զանգվածային լրատվամիջոցների հետ, մենք բոլորս մեկ թիմ ենք, եւ մենք անպայաման կհաղթենք: Այսօր մենք բացում ենք ֆուտբոլի տոնի եւս մեկ վայր»,- հայտարարել Է «Ռուսաստան 2018» կազմկոմիտեի նախագահ Արկադի Դվորկովիչը: Պարկի հյուրերին անականկալ Է սպասում. մրցաշարի բոլոր կազմակերպիչ քաղաքները սառցե քանդակներով կներկայացվեն «Ձմեռ» հատուկ տաղավարում: Հունիսի 21-ին պարկում կցուցադրվի ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողների գավաթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am