Ալժիրը դպրոցական քննությունների շրջանում անջատում Է Համացանցը

Armenpress 14:40, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի իշխանությունները դպրոցական քննությունների շրջանում ամբողջ երկրում անջատում են Համացանցը: Այդ կերպ նրանք հույս ունեն թույլ չտալ պատասխանների արտագրություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Համացանց մուտքը, այդ թվում՝ շարժական կապով, կանջատվի միջնակարգ դպրոցներում ավարտական յուրաքանչյուր քննությունից մեկ ժամ անց, որպեսզի աշակերտները չկարողանան թաքուն նայել պատասխանները եւ չկարողանան ուրիշներին հայտնել հարցերի մասին: Այդ անջատումները կշարունակվեն մինչեւ հունիսի 25-ը: Ալժիրի կրթության նախարար Նուրիա Բենգաբրիտը «Աննահար» թերթին տված հարցազրույցում ասել Է, որ քննությունների շրջանում Facebook-ն ամբողջ երկրում կարգելափակվի: Մինչեւ հունիսի 25-ը Ալժիրում քննություններ Է հանձնելու ավելի քան 700 հազար դպրոցական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am