Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը

Armenpress 13:32, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա  քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործընթացում ներգրավված աշխատակիցների 2018 թվականի աշխատավարձերը վճարելու նպատակով հատկացրեց 177 մլն 342,3 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդունված որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի և հուլիսի 13-ի որոշումներով պահուստային ֆոնդից հատկացվել էր համապատասխանաբար 76 մլն 407,7 հազար և 86 մլն 777,7 հազար դրամ: Այդ գումարի մեջ ներառված է նաև ԱԱՀ-ի գումարը` կապված 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության փոփոխության հետ:

Կառավարությանը վերոնշյալ գործունեությունը կրում է շարունակական բնույթ:

Նշվում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նշված 121 աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am