Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել  

Armenpress 13:24, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի և Քաթարի ընտրանիների հետ:

Միջազգային մրցաշարում Հայաստանի ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 22-ին, մրցելով ՝ Քաթարի հավաքականի հետ: Հունիսի 23-ին հայ բասկետոբոլիստները ուժերը կչափեն Լիբանանի հավաքականի հետ:

Հունիսի 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի նաև ընկերական հանդիպում, որտեղ կհանդիպի Սիրիայի ազգային հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին ՝ Դանիա-Հայաստան հանդիպումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am